22:53 , 16 փետրվար, 2013
Եվ այսպես, նախընտրական քարոզարշավն այլևս կարելի է պատմություն համարել: Շուտով կսկսվի լռության օրը, իսկ այնուհետև՝ մեր երկրի համար կարևորագույն իրադարձություններից մեկը՝ նախագահական ընտրությունները: Իհարկե, այս ընթացքում լսածն ու տեսածը ամփոփելու ժամանակ դեռևս շատ կունենանք: Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք ինձնից ավելի լավ և հետաքրքիր հոդվածներով հանդես կգան: Բայց դա չէ կարևորը: Այս պահին ես պարզապես կցանկանայի ընթերցողիս ուշադրությունը հրավիրել մի կարևոր գործոնի վրա՝ քաղաքական այն միջավայրը, որի շրջանակում ընթացավ նախընտրական քարոզչությունը:
Ցավոք, ընտրական գործընթացների նախորդ փորձերը ցույց են տվել, որ հետընտրական փուլում իշխանությունների գլխավոր խնդիրը՝ երկփեղկված հասարակության տարբեր հատվածների միջև նոր կամուրջների կառուցումն էր դառնում: Այս փաստն ունի հազար և մեկ հիմնավորում: Բայց ամենակարևորն թերևս այն է, որ մրցող ուժերի միջև չկար քաղաքական պայքար: Միմյանց դեմ ուղղված մեղադրանքները, քննադատությունը, հակագովազդը և այլն ավելի շատ կրոնական, անգամ սակրալ ոլորտից էին, քան քաղաքական: Մարդիկ պայքարում էին ոչ թե գաղափարների, ծրագրերի, գործողությունների, այլ՝ չարի, խավարի, բռնապետի, սատանայի ու չգիտես, թե էլ ինչերի դեմ: Եվ, բնական է, որ նման պայքարի արդյունքում առաջացած հուզմունքները, մերժողականությունն ու ատելությունը դառնում էին ոչ միայն թշնամանքի, այլև հասարակության դեգրադացիայի պատճառ: Ընդ որում, մեղավոր էին հավասարապես բոլորը: Իշխանություններն ի դեմս ընդդիմության չէին ցանկանում տեսնել արժանի մրցակիցների, իսկ ընդդիմությունն էլ, իր հերթին, որպես պայքարի միակ միջոց տեսնում էր ամեն ինչ վատաբանելու մարտավարությունը...
Շարունակությունը` այստեղ