Պարալիմպիկ խաղերի 4 մասնակիցներ Օլիմպիական չեմպիոնից արագ են վազել


23:08 , 13 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Ռիոյում շարունակվող Պարալիմպիկ խաղերի եզրափակիչ մրցավազքի միանգամից 4 մասնակիցներ 1500 մետր մրցատարածությունն ավելի արագ են հաղթահարել, քան նույն մրցաձևի Օլիմպիական խաղերի չեմպիոն ամերիկացի Մեթյու Ցենտրովիցը: Այս մասին տեղեկացնում է huffingtonpost.com-ը:

Դեռևս մեկ ամիս առաջ ամերիկացի չեմպիոնը 1500 մետր մրցատարածությունը հաղթահարել էր 3 րոպե, 50 վայրկյանում, ինչով էլ ապահովել էր խաղերի ոսկե մեդալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ