Սեպտեմբերի 14-16-ը Հանրապետության հրապարակում երթևեկությունը որոշ ժամերի կդադարեցվի


22:21 , 13 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:

Այս մասին հայտնում է  Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:

«Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ