20:15 , 13 սեպտեմբեր, 2016Այսօր Դուբայը երկնաքերերով ու առևտրի համաշխարհային կենտրոններով հայտնի մեգապոլիս է, որին միանշանակ կարելի է կոչել ապագայի քաղաք: Սակայն 1833 թվականին, երբ Դուբայը հիմնադրվեց, այն ուներ ընդամենը 800 բնակիչ:
Քաղաքը ձկնորսության և մարգարիտներ որոնողների կենտրոն էր: Հաճախ այստեղ էին գալիս նաև բեդվիններն ու հաստատվում վարձով խրճիթներում, որոնք այն ժամանակվա հյուրանոցներն էին:

Ուղտերի քարավանն անցնում է Դուբայի կենտրոնով-1960թ.

Դուբայի Կենտրոնական շուկան

Դուբայի օդանավակայանը 1971թ.

Քաղաքն իր խղճուկ գոյությունը շարունակեց մինչև 20-րդ դարի գրեթե երկրորդ կեսը: Լուսանկարների շարքը, որը ստորև է, պատկերավոր ներկայացնում է Դուբայի կյանքը 1950-60-ական թթ: Այս լուսանկարներից գրեթե ամիսներ անց Դուբայում հայտնաբերվեց նավթի առաջին հանքը: Այսօրվա Դուբայի ու այս լուսանկարներում պատկերված Դուբայի միջև տարբերությունն ընդամենը 60 տարի է, բայց ինչպիսի տարբերություն...

Դուբայը թռչնի թռիչքի բարձրությունից. 1950-ականներ

Նավթահանք՝ Օմանում

Ժամացույցներով աշտարակը



Դուբայի առաջին հանրախանութը՝ Jashanmal

Ջրամատակարարման առաջին համակարգը Դուբայում հայտնվել է 1960թ.
Ափամերձ առաջին մայրուղին. 1960-ականներ

Տղամարդիկ աղոթում են. 1950-ականներ
Այո՛, այսպիսին էր Դուբայը մոտ կես հարյուրամյակ առաջ, և ահա այս տեսքն ունի քաղաքն այսօր.





Դուբայի համայնապատկերը թռչնի թռիչքի բարձրությունից. մեր օրեր

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի