18:46 , 13 սեպտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Գերմանիայի ոստիկանությունը երեք սիրիացու է ձերբակալել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
17, 18 և 26 տարեկան 3 տղամարդ ձերբակալվել են Շլեզվիգ-Հոլշտեյն և Ստորին Սաքսոնիա շրջայցերի ընթացքում:
Ոստիկանները ենթադրում են, որ ձերբակալվածները Գերմանիա են ժամանել Թուրքիայով և Հունաստանով կեղծ անձնագրերով 2015 թվականի նոյեմբերին՝ հավանաբար հստակ առաքելությամբ: