Քեմերոնը կհեռանա բրիտանական խորհրդարանից


16:40 , 13 սեպտեմբեր, 2016

Քեմերոնը կհեռանա բրիտանական խորհրդարանիցPanARMENIAN.Net-ը գրում է.

Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կհեռանա Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամի պաշտոնից, որտեղ ընտրվել էր որպես Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Օքսֆորդշիր կոմսության Ուիտնիի ընտրատարածքից:

Նախկինում նա հայտարարել էր, որ մտադիր է մնալ խորհրդարանի իր պաշտոնում մինչ հաջորդ ընտրությունները:

Ըստ Քեմերոնի, իր համար մեծ պատիվ էր աշխատել խորհրդարանում, սակայն, բարդ է մնալ այդ պաշտոնում և չշեղել նոր կառավարությանն աշխատանքից:

Նա նաև պարզաբանել է, որ իր որոշումը կապված չէ կրթության համակարգը բարեփոխելու կառավարության ծրագրերի հետ, որին նա դեմ է եղել որպես պատգամավոր:Քաղաքական գործիչը նշել է, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ըմբռնումով է վերաբերվել նրա որոշմանը, հայտնում է BBC-ին:

Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնեց վարչապետի պաշտոնը: