ԿԺԴՀ-ն հումանիտար աղետի եզրին է. ՄԱԿ


15:28 , 13 սեպտեմբեր, 2016

հումAraratnews.am-ը գրում է.

ՄԱԿ-ի և Կարմիր խաչի  միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները հայտարարել են, որ ջրհեղեղի պատճառով  Հյուսիսային Կորեան գտնվում է  հումանիտար աղետի եզրին, հաղորդում է BBC-ին:

Վերջին տվյալների համաձայն` մահացել է  133 մարդ , ևս 400-ն անհայտ կորած է: Երկրում նաև ոչնչացվել է բերքի մի մասը, տեղի բնակիչների մեծ մասը զրկվել են տանիքից:

Նշենք, որ ջրհեղեղն առաջացել էր «Լայոնրոկ» թայֆունի պատճառով: