Գիտնականները ծովային նոր կենդանիներ են հայտնաբերել, որոնք կարծես ուրիշ մոլորակից լինեն


22:00 , 13 սեպտեմբեր, 2016

Միացյալ Նահանգների՝ Օվկիանոսն ուսումնասիրող գիտնականների խումբը Պուերտո Ռիկոյի ծովային տարածքի հատակում հայտնաբերել է ծովային կենդանիներ, որոնք կարծես այլ մոլորակից լինեն։ Իջվածքը, որտեղ ապրում են այս զարմանահրաշ կենդանիները, ամենախորն է Ատլանտյան Օվկիանոսում 8800 մետր խորությամբ և 800 կիլոմետր շառավղով։ Ծովային այս կենդանիները չափազանց հազվագյուտ են, և գիտնականները դեռ անվանում էլ չեն մտածել դրանցից մի քանիսի համար։

BlogNews -ը այս հայտնագործությունը չափազանց տպավորիչ է համարում, քանի որ նույնիսկ 21-րդ դարում, երբ տեխնոլոգիական զարգացումը նախադեպը չունեցող տեմպով մարդկությանը տանում է առաջ, բնությունը կարողանում է մեզ զարմացնել չափազանց գեղեցիկ և խորհրդավոր գտածոներով։

Դիտե՛ք գիտական էքսպեդիցիայի ամբողջական տեսահոլովակը․