Փուշը կոկորդին է հասել


18:24 , 16 փետրվար, 2013

Ընտրություններին ընդհանրապես չեն մասնակցում 5-ից 45 %-ը: Ես նույնպես չեմ մասնակցելու: Բոլոր-բոլորին, ովքեր չեն մասնակցելու, հորդորում եմ կատարել հետևյալ քայլը՝ գրպանում ձայնագրող հեռախոսով, իսկ հեռվից յուրայինների հեռախոսով տեսագրվող կարգավիճակով, ընտրական օրվա վերջում մտնել տեղամաս և ստուգել ձեր անվան դիմաց եթե չի ստորագրված, ապա հեռանալ տեղամասից:
2-րդ տարբերակը՝ եթե ձեր փոխարեն ստորագրել են, ապա զանգում եք 116, հետո կանչում եք հանձնաժողովի նախագահին ու օրենքով նախատեսված կարգով դատական գործ հարուցում ձեր փոխարեն ստորագրելու կապակցությամբ:
2 դեպքում էլ քվեաթերթիկ չվերցնեք, որպեսզի չխախտվի ձեր վերաբերմունքը ընտրությունների հանդեպ: Առանձնահատուկ խնդրում եմ այս քայլը անել այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել ընտրություններին:
Իրականում այդպիսի քայլը հավասարազոր է թուրքի դեմ պատերազմի դաշտ գնացող զինվորի քայլին...