11:11 , 13 սեպտեմբեր, 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն՝ Կարեն Կարապետյանը նշանակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան՝ կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին առաջադրել է վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: