Չինաստանում «համացանցում արված հանցագործությունների» համար 3.400 մարդ է ձերբակալվել


10:30 , 13 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Չինաստանի ոստիկանությունը մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ձերբակալել է 3,4 հազար մարդու՝ համացանցում հանցագործությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը, հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է նաև, որ արշավի շրջանակում իրավապահ մարմինները համացանցում հեռացրել են 122 հազար հրապարակում, որոնցում պարունակվել է ապօրինի տեղեկություն: Բացի այդ, փակվել է տարբեր ռեսուրսների 23 հազար էջ, դատական կարգով պատիժ է ստացել 4,2 հազար կայք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ