04:10 , 13 սեպտեմբեր, 2016Operativ.am-ը գրում է.

Ուկրաինայում Լեհաստանի նոր դեսպան Յան Պեկլոն լեհական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ուկրաինացիները Լեհաստանի քաղաքական և տնտեսական աջակցության կարիքն ունի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Լեհաստանն Ուկրաինային պետք է, ինչպես անձրևը՝ չորացած հողին»,- ասել է դեսպանը:
Նրա խոսքով Ուկրաինան ԼԵհաստանի համար կարևոր գործընկեր է:
«Նա մեր հարևանն է, և մենք ցանկանում ենք, որ այն լինի ժողովրդավարական երկիր, որը ցանկանում է մոտենալ ԵՄ-ին և նույնիսկ ՆԱՏՕ-ին»,- ընդգծել է Ուկրաինայում Լեհաստանի դեսպանը: