Հայտնի է դարձել, թե ինչու են մազերը թափվում աշնանը


04:51 , 13 սեպտեմբեր, 2016

Image resultԳիտնականները հետազոտել են ավելի քան 800 առողջ կին և պարզել, որ նրանք ավելի շատ մազ կորցնում են աշնանը: Այդ մասին հարպարակված է Dermatology պարբերականում:

Դա հասկանալու համար հարկավոր է որոշ բան իմանալ մազերի աճի մասին: Մարդկային մազերի կյանքը 2-6 տարի է: Ցանկացած պահի մազերի 90%-ն աճում է, իսկ մնացածը հանգստի վիճակում են մնում 2-6 ամիս, ապա թափվում: Մազարմատը հանգստանում է 3 ամիս, ապա պրոցեսը կրկնվում է:

Կանանց մեծամասնության մոտ մազերի թափվելու ժամանակաշրջանը համընկնում է աշնան հետ:

Սակայն դա մազաթափության միակ պատճառը չէ: Մազերը կարող են նախազգուշացնել մարմնական հիվանդությունների մասին:

«Դա տեղի է ունենում այն պատճառով, որ եթե օրգանիզմը պետք է ընտրություն կատարի մազերի և կենսականորեն անհրաժեշտ օրգանների միջև, նա էներգիա մատակարարում է այդ օրգաններին, այլ ոչ թե մազերին»,-բացատրել է Պորտսմուտի համալսարանի դոկտոր Հյու Ռաշթոնը: