Լոնդոնի աղջիկները համբուրում են Ջորջ Քլունիին (ֆոտո)


23:07 , 16 փետրվար, 2013

Սուրբ Վալենտինի տոնակատարությունների կապակցությամբ Մադամ Տյուսոյի թանգարանը որոշել է անակնկալ մատուցել Լոնդոնի բոլոր աղջիկներին: Նրանք փողոցում տեղադրել են Հոլիվուդի ամենահմայիչ ամուրու` Ջորջ Քլունիի մոմե արձանիկը: Ջորջին համակրող բոլոր աղջիկները և կանայք կարող են գալ, գրկել և նույնիսկ համբուրել իրենց տղամարդու իդեալին:

Մոմե Քլունին նստած է հարմարավետ  բազմոցին, իսկ նրա ձեռքում մի կարմիր վարդ կա, որը սիրո և կրքի խորհրդանիշ է համարվում: Ինչպես և կարելի էր ենթադրել, դերասանի արձանի մոտ կանանց իսկական “տեղատարափ” է սկսվել: Լոնդոնի գրեթե բոլոր կանայք և նույնիսկ տղամարդիկ շտապում էին գրկախառնվել և լուսանկարվել իրենց սիրելի դերասանի հետ: