16:42 , 16 փետրվար, 2013
Հայաստանի Հանրապետությունից հեռացած` ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվաքանակը ճշգրտող և այդ մարդկանց քվեների հավելագրման միջոցով ընտրությունների կեղծումը կանխարգելող հաշվարկի մեթոդաբանությունը:
Սույն տեղեկանքը պատրաստված է բաց շրջանառության մեջ գտնվող լրատվության հիման վրա` օգտագործված են տվյալ թեմային վերաբերող մամուլի հրապարակումները, Ժողովրդավարությանը և ընտրություններին աջակցության միջազգային ինստիտուտի (International Institute for Democracy and Electoral Assistance) կողմից հրապարակված վիճակագրական տվյալները և ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկանքները:
Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն անկախացումից ի վեր Հայաստանը լքել է մոտ մեկուկես միլիոն քաղաքացի (տե′ս, օրինակ այստեղ): Ստորև ներկայացվում է տասնհինգ պետությունների վերաբերյալ վիճակագրական աղյուսակը, որում նշվում է յուրաքանչյուր երկրի բնակչության թիվը, ընտրական տարիքի հասած բնակչության տոկոսային հարաբերակցությունը` բնակչության ընդհանուր թվի`
