Հում ձվեր, 2 կտոր օճառ ու ոչ մի ալկոհոլ Զեմֆիրայի ռայդերում


21:07 , 16 փետրվար, 2013

Զեմֆիրայի նոր ալբոմի թողարկմանն ArmStar.am-ն արդեն անդրադարձել է, այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացում երգչուհու համերգային ռայդերում նշված հետաքրքիր կետերը:

Այն քաղաքներում, որտեղ անցկացվում են նրա համերգները, Զեմֆիրան պատվիրում էերկտեղանոց լյուքս համար եվրոպական մակարդակի 5 աստղանի հյուրանոցներում: Պարտադիր պայման է սենյակումհեռուստացույցի, գորգի և օդափոխիչի առկայությունը: Երգչուհուն ուղեկցող երաժիշտների համար  նախատեսված են մեկ տեղանի համարներ:

Քաղաքով Զեմֆիրան տեղաշարժվում է ներկայացուցչական մակարդակի մեքենայով, որտեղ նրան թույլ է տրվում ուզածի չափ ծխել:

Ինչ վերաբերում է ուտելիքին, Զեմֆիրան այդքան էլ բծախնդիր չէ: Նախաճաշին երգչուհին և նրա երաժիշտները սենդվիչներ են ուտում և սուրճ  խմում, իսկ ճաշին պետք է անպայման ապուր լինի: Բացի այդ, դիմահարդարման սենյակում պետք է անպայման լինեն խնձորներ, բանաններ, շաքար, տոմատի հյութ և կաթ:

Զեմֆիրայի ռայդերում բացակայում են ալկոհոլային խմիչքները, չնայած մի քանի տարի առաջ նա իր և իր երաժիշտների համար պահանջում էր վիսկիի և շամպայնի մի քանի շիշ:

Երգչուհու գլխավոր պահանջներից են հում ձվերը, որոնք Զեմֆիրան օգտագործում է ձայնի համար, ինչպես նաև 10 սրբիչ, օճառի երկու կտոր, կանաչ, սև թեյ, և ջրի 15 շիշ: