5 համարի երթուղային գծում տիրող բեսպրեդելը շարունակվում է


16:27 , 16 փետրվար, 2013

Ինչպես հիշում ենք, նախորդ տարվա հունիսի 6-ին մարդասպանություն կատարվեց 5 համարի երթուղայինների վարորդների վիճաբանության ընթացքում: Միջադեպի մասնակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Վրեժ Պողոսյանի քունքին, ով տեղում մահացել էր: Միջադեպից մեկ օր հետո թերթերը գրեցին` սպանություն հանուն 100 դրամի: Մայրաքաղաքում տեղի ունեցած այս բախումը ցնցեց բոլորին, սակայն ոչ 5 համարի տերերին, ովքեր մինչ օրս թույլ են տալիս, որ գծում աշխատեն առանց վարորդական իրավունքների և հանցավոր անցյալ ունեցող մարդկանց, ովքեր նեղում են, իրենց լեքսիկոնով ասած, «հարիֆ» վարորդներին: Այս մասին այսօր պատմեց 5 համարի վարորդներից մեկը, ում անունը անվտանգության նկատառումներից ելնելով չեմ նշում: Նա նաև հայտնեց, որ այս նախընտրական ժամանակահատվածում նույնիսկ օրվա հացի փող նորմալ չի մնում, քանի որ վերևից ստիպում են պլանը գերակատարել: Խեղճ ու կրակ վարորդը գանգատվեց, որ որքան էլ աշխատի, միևնույնն է այդ փողերից իրեն հացի փշուրներ են մնալու, քանի որ բոլոր ռեսուրսները ուղղված են նախընտրական ծախսերի վրա: 
Այսքանից հետո Սերժ Սարգսյանը ասում է՝ դեպի ապահով Հայաստան, երբ մարդիկ նույնիսկ չեն կարողանում իրենց հացի փողը իրենց հարազատ երկրում ապահով վաստակել: Վախի և անպատժելիության մթնոլորտը պատել է ամենուրեք: Մարդիկ միակ ելքը տեսնում են երկրից փախչելու մեջ: Սա համազգային աղետ է...