Աղանդները փորձում են անել այն, ինչ չհաջողվեց անել թուրքին


16:14 , 16 փետրվար, 2013

Երկար ժամանակ է, ինչ տարբեր աղանդավորական կառույցներ՝ ներմուծված մեծամասամբ դրսից, հոգեորսություն իրականացնելով ամեն կերպ վայրահաչում ու փնովում են Հայ Առաքելական Եկեղեցուն, համարում այն ոչ քրիստոնեական, հեթանոսական, հեռացած ճիշտ քրիստոնեությունից, անջատողական և այլ անհիմն ու շինծու «մեղադրանքներ ներկայացնում»՝ հիմք ընդունելով այն ազգային սովորույթներն ու տոները, որը մեր եկեղեցին պահպանել է, այլ կերպ ասած՝ Ազգային նկարագիրը.....
Մյուս կողմից էլ հեթանոսները մեղադրում են մեր եկեղեցուն այն բանում, որ իբր այն ազգային չէ, ներմուծված է դրսից, կրում է միայն քրիստոնեական արժեքներ և այլն....... 
Ինչպես հասկանանք.....
Իմ խորին համոզմամբ՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ դարեր շարունակ եղել և մնում է Ազգային Եկեղեցի, Պետության Հենարան և Աշխարհասփյուռ հայության համախմբող օղակներից մեկը:
Լինելով աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգ՝ մենք միևնույն ժամանակ եղել և մնում ենք որպես քրիստոնեության ՊԱՏՎԱՐ և ՄԻՋՆԱԲԵՐԴ, որի կործանումը անդառնալի գլոբալ աղետի կհանգեցնի.............
Ցանկացած ոտնձգություն և ստորություն Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հարված է առաջին հերթին մեր ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԾԻՆ......
Աղանդները փորձում են անել այն, ինչ չհաջողվեց անել թուրքին.......