| Բլից հարցեր |
Արթուր Աբրահամ |
Տիգրան Պետրոսյան |
| - Կարճ՝ քո մասին: |
- Ծնվել եմ Երևանում, սովորել եմ այստեղ, ծառայել եմ բանակում... |
-Բարի, ընկերասեր, մարդամոտ, նվիրված: |
| - Դու՝ 50 տարի անց: |
- Թոռներիս հետ կլինեմ: |
- Պապիկ... |
| - Երբեք չես համաձայնի... |
- Շատ բաներ կան, միանգամից կդժվարանամ պատասխանել: |
- Ստել, դավաճանել, վաճառվել: |
| - Քո հայտնի ընկերը: |
-Ես ունեմ լավ ծանոթներ ու ընկերներ, բայց կյանքի ընկերը պարտադիր չէ, որ հայտնի լինի: |
- Ինձ համար բոլոր ընկերներս հավասար են, չէի ցանկանա հայտնիներին առաձնացնել: |
| -Եթե դու նախագահ լինեիր... |
- Կաշխատեի օրը 24 ժամ՝ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար: |
- Երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ: |
| - Ի՞նչ գիրք ես կարդում: |
- Մարզչիս գրած գիրքը, որն ամփոփում է իր կյանքը 13 ռաունդում: |
-Դետեկտիվ: |
| - Երբ զայրանում ես... |
- Փորձում եմ հանգստանալ և շանս հետ գնում եմ զբոսնելու: |
- Փորձում եմ առանձնանալ բոլորից: |
| - Սեր խոստովանելու լավագույն տարբերակը: |
-Լավագույն տարբերակը գործելն է, քանի որ խոսքերը կարող են խաբուսիկ լինել:) |
- Իմ խոստովանած՝ գաղտնի տարբերակը: |
| - Բջջային հեռախոսի ամենասիրած բաժինը, էջը: |
-Նկարների և երաժշտության բաժինը: |
-Խաղերը: |
| - Ի՞նչ կանես աշխարհի կործանումից մեկ օր առաջ: |
- Կանցկացնեմ ընտանիքիս, ծնողներիս հետ: |
-Կզանգահարեմ բոլոր ծանոթներիս: |
| - Եթե հնարավորություն ունենաս, ի՞նչ կտանես քեզ հետ այն աշխարհ: |
-Այն աշխարհում ամեն ինչ կա, ոչինչ պետք չէ տանել:) |
- Հայկ |