ԹԵՍՏ. Որքա՞ն հաճախ ես սիրահարվում


18:08 , 16 փետրվար, 2013

Սիրային հարցերում ոտքդ հանկարծ կտրուկ գազին ես սեղմում կամ էլ, որպես կանոն, ձեռքի արգելակով ես «տորտզում»: Անցիր այս թեստը և պարզիր պատասխանը:

 

 1. Կյանքումդ արդեն պատահե՞լ է սիրահարվել առաջին հայացքից.

ա. դա հրաշալի զգացմունք է. ես դա զգացել եմ մի քանի անգամ

բ. ոչ, կարծում եմ` իրական սերը պետք է ծնվի և զարգանա ժամանակի ընթացքում

գ. ես հավատում եմ առաջին հայացքից սիրուն, բայց կարծում եմ` այն շատ հազվադեպ է պատահում:

 

2. Դպրոցի ամենահմայիչ տղան սկսում է սիրահետել քեզ: Դու…

ա. ոչ մի ուշադրություն չեմ դարձնում նրա խաղերին. դրանք նա ամեն երկրորդի հետ անում է

բ. զգացված եմ նրա վերաբերմունքից, բայց դրանք լուրջ չեմ ընդունում

գ. մինչև ականջներս խրված եմ նրա հաճոյախոսությունների մեջ ու սավառնում եմ յոթերորդ երկնքում:

 

3. Ինչպե՞ս ես պատկերացնում համատեղ ողջ կյանքդ մեկի հետ.

ա. միանգամայն հրաշալի. միայն այդ մտքից ռոմանտիկ տրամադրություն է առաջանում

բ. եթե գտնեմ երկրորդ կեսիս, ինչո՞ւ  ոչ

գ. ոչ, կարծում եմ` հիմարություն է. առջևում այնքան արկածներ կան:

 

4. Որքա՞ն հաճախ ես քեզ բռնացնում այն բանի վրա, որ կրկին սիրահարվել ես.

ա. անկեղծ ասած, ինձ հետ այդպիսի բան դեռ չի պատահել

բ. ինձ հետ դա հաճախ է պատահում. երբ հմայիչ երիտասարդի եմ հանդիպում, սիրտս արագ բաբախում է

գ. դա ընդամենը մեկ կամ, ամենաշատը՝ երկու անգամ է պատահել:

 

5. Ո՞ւմ երբեք չես կարող սիրահարվել.

ա. լավագույն ընկերուհուս ընկերոջը, եթե անգամ նա շատ լավն է

բ. իրականում սիրո մեջ կանոններ չկան. ամեն ինչ թույլատրելի է

գ. տղաների, որոնք անկեղծ մտադրություն չունեն իմ հանդեպ:

 

6. Վեճից հետո շո՞ւտ ես ներում, թե՞ շարունակում ես քեն պահել.

ա. շուտ եմ ներում. կյանքը շատ կարճ է անօգուտ տարաձայնությունների վրա վատնելու համար

բ. որքան էլ ջանամ, չեմ կարողանում հեշտ մոռանալ վիրավորանքը

գ. ինձ որոշ ժամանակ է անհրաժեշտ կրքերը հանգստացնելու, միայն թե միշտ ձգտում եմ ներդաշնակության և փոխըմբռնման:

 

7. Ինչպե՞ս ես հասկանում, որ սիրահարվել ես:

ա. սաստիկ կարոտում եմ, երբ նա ինձ հետ չէ

բ. ուժեղ սրտխփոց, կմկմոց, մշտական ժպիտ…

գ. բոլոր մտքերս միայն նրա մասին են:

 

 Հաշվիր միավորներդ

 

          1    2    3      4       5       6    7

Ա       5     0    0     0       0      5     0

Բ       0      3    3     5      5      0      5

Գ      3       5    5     3      3       3     3

 

 

0-14 միավոր 

Կրիայի  քայլերով 

Չես հավատում առաջին հայացքից սիրուն, և դա քեզ հետ երբեք չի պատահել: Դու դանդաղ ես սիրահարվում, քանի որ քո զգացմունքներին երկար մարզումներ են հարկավոր, մինչև կհասկանաս` ինչ է կատարվում: Եթե անգամ ինչ-որ մեկը հստակ հետաքրքրություն է ցուցաբերում քո հանդեպ, քեզ ժամանակ է պետք նրան վստահելու համար: Սարսափելի վախենում ես սիրտդ բացել, դրա արդյունքում` նաև այրվել: Գուցե արժե ավելի շա՞տ վստահել մարդկանց և չվախենալ սեփական զգացմունքներից:

 

15-24

Կայծակնային արագությամբ 

Ոտքդ գազին չես դնում, բայց և չես էլ լողում խխունջի տեմպով: Եթե հանդիպես լավ տղայի, կարող ես և սիրահարվել մինչև ականջներիդ ծայրը: Սակայն անմեղ սիրախաղն ու դատարկ խոսակցությունները հազիվ թե կարողանան սրտումդ կրակ վառել: Ավելի լավ է սպասողական դիրքում լինես: Բայց եթե իսկապես սիրահարվես, մի կողմ կշպրտես բոլոր տեսակի կանոններն ու կվայելես պահը: Դա պարզապես հիանալի է:

 

25-35

Բոլոր ժամանակների համար 

Դու սիրահարվում ես ավելի հաճախ, քան դա պահանջում է առողջ բանականությունը: Վայն էն է` համակրելի մի տղա քո կողմը նայի, հասնում ես յոթերորդ երկինք: Շատ թեթևամտորեն ես վերաբերում սիրուն, և եթե որևէ տղայի հետ հարաբերություններդ չեն ստացվում, արագ անցնում ես մեկ ուրիշին: Գուցե արժե՞ նվազեցնել արագությունը, որ հասցնես նաև հաճելի հույզեր ստանալ այդ հարաբերություններից: Հաճախակի սեթևեթելով` կարող ես բաց թողնել իսկական սերը: