14:30 , 11 սեպտեմբեր, 2016Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը հաճախակի են հանգստյան օրերը միասին անցկացնում: Այս շաբաթ էլ նրանց համատեղ հանգիստը չի վրիպել հասարակության ուշադրությունից: ՌԴ նախագահն ու վարչապետը բնության գրկում ժամանակ անցկացնելուց հետո համտեսել են տեղի ձկնորսների ձեռքերով պատրաստված ձկնապուրն ու մտերմիկ զրույց ունեցել նրանց հետ: