Կայա Գերբեր. աշխարհի ամենագեղեցիկ դեռատի աղջիկը


11:30 , 11 սեպտեմբեր, 2016

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ աղջկա անունը՝ Կայա Գերբեր: Նա աշխարհահռչակ տոպ-մոդել Սինդի Կրոուֆորդի աղջիկն է:

Չնայած իր տակավին երիտասարդ տարիքին՝ աղջկա կարիերան լույսի արագությամբ է աճում: Նա պայմանագիր ունի աշխարհահռչակ IMG models գործակալության հետ, հայտնվում է VOGUE ամսագրի շապիկներին, իսկ օրեր առաջ էլ հայտնի POP  ամսագիրը Կայային անվանել է երկրագնդի ամենագեղեցիկ աղջիկ:

Նրա լեգենդար մայրիկը պնդում է, որ երբեք չի ցանկացել, որ Կայան ևս ընտրի մոդելային կարիերան, սակայն աղջիկը խոստովանում է, որ դեռ վաղ մանկությունից նպատակ ունի կրկնելու իր մոր անցած ուղին: