15:05 , 16 փետրվար, 2013
Մի բան էլ ասեմ ու գնամ (չէ՛, հայրենիքում եմ եւ մասնակցելու եմ քվեարկությանը. տեղ ունեմ գնալու ճ):
Էդ որ «Ժառանգությունն» «ա լյա ՀԱԿ» է պարապում, պարապ զբաղմունք է:
Ճիշտ է, իրենք ՀԱԿ-ի նման «մունք» չեն, այնուհանդերձ, այն, որ իրենք Ազատության հրապարակում նոն-Ստյոպ, օյ, կներեք, նոն-ստոպ տարբերակով հանրահավաքներ են ցանկանում անել` հետընտրական շրջանում, ընդամենը ճնշման միջոց է` վաղվա քվեարկությանն ընդառաջ, որպեսզի իշխանությունները իրենց չխաղացնեն (ասենք, կես տոկոսի տարբերությամբ` մի երկու օր չկարենան որոշել, թե ով է այն Խաչիկյանը, որ երկրորդ տեղը պետք է զբաղեցնի, Բագրատյանը, թե Հովհաննիսյանը, մինչեւ... դե գիտեք, ներկայանան յուրյանց <պապաները>` համապատասխան բանակցության համար) եւ երկրորդ տեղն առանց ղալմաղալի տան իրենց` «Ժառանգությանը»:
Թե չէ, արտասահման, երիտթոշակառության գնալուց առաջ մեր երկրորդ նախագահ պարոն Քոչարյանը, հաստատ, համապատասխան փաստաթղթերը տված կլինի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Դե էն փաստաթղթերն էլի. չե՞ք հիշում` «մի դար» Հովհաննիսյանի եւ յուր կնոջ հաստատություններում այն օրերին ուժեղ ստուգումներ էին, այդպես էլ չավարտված, ասում էին... այլ բան չասեմ, թե չէ կասեն` վերջին օրով հակաքարոզչություն է անում:ճ