"Մանչեսթեր Յունայթեդը" պարտվեց "Մանչեսթեր Սիթիին"


18:00 , 10 սեպտեմբեր, 2016

Barometer.am-ը գրում է.

Անգլիայի առաջնության 4-րդ տուրում "Մանչեսթեր Յունայթեդը" սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվել է "Մանչեսթեր Սիթիին"։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը "Մանչեսթեր Յունայթեդի" մեկնարկային կազմում էր ու փոխարինվել է ընդմիջումից հետո։

Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացել է հյուրերի բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։ 7 րոպե անց Կելեչի Իհեանաչոն կրկնապատկել է հաշիվը։

Առաջին խաղակեսի վերջնամասում Զլատան Իբրահիմովիչը կարողացել է կրճատել հաշվի տարբերությունը:

Լուսանկարը` AFP-ի