Թույլ չտանք, որ տարիներ հետո հաշմանդամների թվաքանակով մեր երկիրը լինի առաջատար


14:28 , 16 փետրվար, 2013

Սիրելի ՀԱՅԵՐ…
Ներկայացնում եմ ձեզ մեր մյուս բալիկին` Հարությունյան Նարեկին:
Նարեկը նույնպես ունի մանկական գլխուղեղային կաթված, նա 6 տարեկան է, դեռ չի էլ նստում առանց օգնության, բայց անշուշտ վերականգնվելու շանսեր կան… Այս երեխային էլ, մյուսների պես, պետք է անընդմեջ թերապիա, որը կխթանի նրա շարժողական համակարգի հետագա զարգացումը, և մի օր, հուսանք, որ Նարեկն էլ շատ բալիկների նման կապրի լիարժեք կյանքով…
Սիրելիներս, կոչ եմ անում բոլորիդ, ևս մեկ անգամ: Մի մոռացեք մասնակցել մեր «Մի գավաթ սուրճի փոխարեն» բարեգործական ակցիային, որի ողջ հասույթը կտրամադրվի ՄԱՆԿԱԿԱՆ ԳԼԽՈւՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾՈՎ փոքրիկների վերականգնողական բուժմանը… Փոխանցեք ամսական ընդամենը 1000-3000դրամ և հետևեք մեր էջում, շուտով նաև կայքում այս փոքրիկների առաջընթացին:
Մտածենք մեր վաղվա օրվա մասին արդեն այսօր: Թույլ չտանք, որ տարիներ հետո մեր երկիրը լինի առաջատար հաշմանդամների թվաքանակով: ՇՆՈՐՀԱԿ ԵՄ ՇԱՏ ՁԵՐ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱՐՈւԹՅԱՆ Եվ ՄԱՐԴԱՍԻՐՈւԹՅԱՆ ՀԱՄԱՐ… Հայ մայրեր բարեգործական ՀԿ-ի նախագահ` Նանա Մանուկյան.

Ameriabank

1570015189660100 հայկական դրամ

1570015189660101 ԱՄՆ դոլար

1570015189660146 ԵՎՐՈ

1570015189660158 ռուսական ռուբլի