ԱՄՆ պատժամիջոցները վերջին տարում Կուբայի համար արժեցել են 4,6 մլրդ դոլար


16:38 , 10 սեպտեմբեր, 2016

ԱՄՆ սահմանած պատժամիջոցների հետևանքով Կուբան վերջին տարում կորցրել է մոտ 4,6 մլրդ դոլար, հաշվել են երկրի կառավարությունում: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Կուբայի նկատմամբ սահմանված ԱՄՆ բլոկադան պահպանվում է: Այն (Կուբայի) տնտեսական խնդիրների հիմնական պատճառն է և խոչընդոտ զարգացման գործում»,- հայտնել է Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսը:

Երկրի կառավարությունը ԱՄՆ-ին կոչ է արել ավելի շատ բան անել պատժամիջոցային ճնշման նվազման համար երկրների միջև ձևավորվող հարաբերությունների առնչությամբ:

Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգոն սահմանվել է 1959 թ. և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կառավարման ընթացքում գործնականում չի մեղմացվել: