ԱՄՆ-ի պատժամիջոցները Կուբային արժեցել են 4,6 մլրդ դոլար


15:14 , 10 սեպտեմբեր, 2016

կուբաAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով Կուբան վերջին տարվա ընթացքում կորցրել է  շուրջ 4,6 մլրդ դոլար` հաշվել են Կուբայի կառավարությունում` հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը պահպանվում է: Այն (Կուբայի) տնտեսական խնդիրների հիմնական պատճառն  ու զարգացման խոչընդոտն է»,- հայտարարել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեզը:

Երկրի կառավարությունը կոչ է արել ԱՄՆ-ին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առնչությամբ ավելի  շատ բան անել պատժամիջոցների ճնշումները նվազեցնելու ուղղությամբ: