ԻՊ-ը Սիրիայում թուրքական տանկ է խոցել


14:46 , 10 սեպտեմբեր, 2016

յհկAraratnews.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսային  Թալ Ալ  շրջանում խոցել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող 1 մարտական  տանկ: Տանկի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է, 1 զինվոր՝ վիրավորվել։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ թուրքական տանկը խոցվել է ԻՊ-ի և «Սիրիայի Ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր-խմբ․) խմբավորման միջև տեղի ունեցած բախումների ժամանակ։

Նշենք, որ թուրքական կողմը Սիրիայի տարածքում իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը, որի շրջանակներում աջակցում է «Սիրիայի Ազատ բանակին»:

Ըստ այղբյուրի տվյալների՝ մինչ այժմ «Եփրատի վահան» գործողության ընթացքում զոհվել է 7  թուրք զինվոր` հաղորդում է Ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական ԶՈՒ կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողության ընթացքում վերոնշյալից զատ, ևս մի քանի թուրքական տանկեր էին խոցվել: Մասնավորապես օգոստոսի 31-ին ԻՊ-ն ոչնչացրել էր 1, իսկ սեպտեմբերի 6-ին ևս 2 տանկ, որի հետևանքով զոհվել էր 3 զինվոր, ևս 4-ը՝ վիրավորվել: