14:12 , 16 փետրվար, 2013
Հիմա որ ասեմ, ասելու են` բայց խի՞ ըտենց դաժան:
Բա ուրիշ ո՞նց:
Ռոբերտ Քոչարյանը չի գնալու քվեարկության:
Ռոբերտ Քոչարյանը ներկա չի եղել Հայաստանի քսանամյակի տոնակատարությանն ու շքերթին:
Ռոբետ Քոչարյանը չի մասնակցել հայոց բանակի քսանամյա հոբելյանին (ես գոնե այդպես եմ հիշում):
Ռոբերտ Քոչարյանը ներկա՞, թե՞ բացակա:
Բա ո՞ւր մնաց երկրի Տիրոջ զգացողությունը: Էդքան որ գիրք է կարդում, Հրանտի մոտ չի՞ հանդիպել, թե Ռոստոմն ինչ է ասում, Ռոստոմն ասում է. «Որ Տեր ենք ասում, որ մենք ենք ասում, մատաղ, ուզում ենք Անդրանիկ զորավար լինենք, որ այս երկրում ինչ լինում է, պատասխանատու ենք դրա համար»...
Բա պարտքի զգացողությո՞ւնը, թող մասնակցեր, թող ջնջեր բոլորին վերից վար, իմանայինք՝ կա, եւ ոչ թե` ատելությունից թողել-երկրից գնացել է, որովհետեւ հասկանում եք, ընտրվողն ինքը չէ:
Եթե անգամ չի կարացել ինքն իրեն հաղթել, ինչի՞ է բոլորիս բացահայտ ցույց տալիս, որ ինքն իրեն չի կարենում հաղթել:
Չի՞ մտածում, որ մենք էլ մեր հերթին կմտածենք, որ 2008-ին ինքն էլի էս վիճակում էր, բայց ճար չուներ, մասնակցում էր:
Կամ էլ հույս էր փայփայում, որ վարչապետ է դառնալու, որ հիմա էլ որպես նախագահ ընտրվեր:
Մտածելու ենք:
Եթե Սերժ Սարգսյանն ընտրվեց, ինագուրացիային էլ չի գալու: Չէ՞:
Հաստատ:
Նույիսկ Տեր-Պետրոսյանն իր ինագուրացիային` 1998, մեջը ուժ գտավ եկավ:
Ո՞նց կարելի է այսքան արհամարհել երկիրը, նրա ինստիտուտները, սեփական անցյալը ու մտածել, որ մի օր այդ երկիրն ու մնացած ամեն ինչը էլի իրենը կլինի:
Թե՞ մտածում է` էլ չի լինի, դրա համար է գնացել: