13:39 , 16 փետրվար, 2013
Անցած շաբաթ ամերիկյան «New York Times»-ը հոդված հրապարակեց` նվիրված Ադրբեջանի չափազանց արագ աճող հարստությանը: Հոդվածը հրապարակվել էր հետեւյալ վերնագրով. «Եթե նրանք կառուցեն, կայցելե՞ն արդյոք Քարդաշյանները»: Հոդվածագիրը նշում էր, թե արհեստական «Հազար Այլենդ» նախագիծը պետք է ներգրավի առաջին հերթին Քարդաշյանի կարգի աստղերին: Սակայն, հեղինակի խոսքով, իր հոդվածը հարց է առաջացնում` կարո՞ղ էր Քիմ Քարդաշյանը մեկնել Բաքու` հաշվի առնելով նրա հայկական ծագումը: Հեղինակը նշում է, որ եթե Բաքուն ցանկանում է դառնալ Օլիմպիական խաղեր, «Ֆորմուլա 1»-ի մրցարշավներ, սիմֆոնիկ համերգներ ընդունող քաղաք, էլ չասած ներդրումների մասին, պետք է համակերպվեն, որ այնտեղ կարող են լինել նաեւ հայերը:
Հոդվածի հրապարակումից մի քանի օր անց լրագրողը Իբրահիմովից փորձել է պարզել` կընդունեն արդյոք Քարդաշյաններին կամ այլ հարուստ հայերի: Մեկ օր անց միայն քարտուղարուհին պատասխանել է. «Ադրբեջանցիները միշտ խաղաղասեր մարդիկ են եւ լավ հարաբերություն են ունեցել հարեւանների հետ: Հուսով ենք` առաջիկայում մեր հողերը հետ կվերադարձնենք խաղաղ բանակցությունների միջոցով»:
Ինչևէ ադրբեջանցու այս հայտարարությունը հատկապես ծիծաղելի է դառնում հաշված օրեր առաջ «հայ տատ» ունենալու համար Ադրբեջանի նախկին պատգամավորի բանտարկությունից հետո: Ադրբեջանն իրոք խաղաղասեր ու ժողովրդավար է և դա ապացուցում է ամեն վայրկյան: