Լեյլա Ալիևայի պայուսակը՝ սկանդալի պատճառ Ադրբեջանում (photo)


01:56 , 10 սեպտեմբեր, 2016

Image result for лейла алиеваԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրը՝ հայատյացությամբ հայտնի Լեյլա Ալիևան կրկին հայտնվել է սկանդալային իրավիճակում: Այս անգամ ազերի հասարակության զայրույթի պատճառ է դարձել Լեյլա խանումի պայուսակը, որով վերջինս հայտնվել է Բաքվում այս օրերին անցկացվող շախմատային օլիմպիադայի մասնակիցների դիմաց: Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքը պարզել է, որ Իլհամ հայրիկի սիրելի դստեր ձեռքի Dolce&Gabbana բրենդային պայուսակը արժի մոտ 3000 դոլար: Հասարակ ազերիներին զայրացրել է այն, որ Ալիևների դինաստիան, որը կառավարում է Ադրբեջանում արդեն 23 տարի, մինչև հիմա բազմաթիվ ազերի փախստականների պահում է համակետրոնացման ճամբարներում ու պատճառաբանում, որ գումար չունի նրանց օթևանով ապահովելու համար, իսկ գլամուրային կյանքի սովոր Լեյլային ամեն ինչ կարելի է:
Հավելեմ, որ կարող եմ հասկանալ այն, որ նավթով հարուստ Ադրբեջանի նախագահի երես առած դուստրը իրեն կարող է թույլ տալ 3000 դոլարանոց պայուսակ ունենալ, սակայն ես չեմ կարող ընդունել, որ մեզ նման երկրի շատ պաշտոնյաների և օլիգարխների՝ Լեյլայից ոչ պակաս դատարկ դուսրպրծուկները ոչ միայն այսպիսի պայուսակներ են կրում, այլև ավելի թանկ իրեր: Հետաքրքիր է՝ ու՞մ հաշվին: