‎9 բան, որ չի դադարում զարմացնել տղաներին


12:45 , 16 փետրվար, 2013

1.Շատ երկար եղունգները

Տղաները ծիծաղում են, երբ աղջիկները լաց են լինում իրենց կոտրված եղունգի համար, բայց իրականում նրանց դուր են գալիս երկար եւ խնամված եղունգները:


2. Հոնքերի հանելը

Տղաների 68%-ը կարծում է, որ այս ընթացակարգը ամենասարսափելին է, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղաների համար մանր ցավը ավելի անտանելի է, քան սուր ցավերը:


3. Անհատակ պայուսակներ

Աղջիկները կարողանում են հեշտությամբ իրենց փոքրիկ պայուսակում տեղավորել բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, հայելի, ամսագիր եւ այլն: Եվ տղաներին զարմացնում է, որ անգամ փոքրիկ, աննշան իրը կարողանում են աղջիկները արագ գտնել եւ հանել իրենց պայուսակից:


4. Ինչո՞ւ են աղջիկները բացում բերանը, երբ թարթիչաներկ են քսում

Տղաների 78%-ի մոտ այս հարցը այդպես էլ անպատասխան է մնում: Եվ միայն 22%-ի հավաստմամբ՝ «Այդպես աչքերը ավելի լավ են դուրս ցցվում»: Այս փաստը շատ տղաներին է զվարճացնում, բայց իրականում այդպես մաշկը ձգվում է եւ աչքերը լայնանում են:


5. Չափից մեծ ճամպրուկները

«Մայրիկ, ես երեք օրով մեկնում եմ հանգստանալու»,- բարձրաձայն ասում է աղջիկը՝ փորձելով դռնից հանել 30 կիլոգրամանոց ճամպրուկը: Տղաները, երբ մի քանի օրով տեղ են գնում, աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել, իսկ աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին:


6. Ինչպե՞ս են աղջիկները 15 աստիճան ցուրտ եղանակին զուգագուլպաներ հագնում

Տղաները -5 ցրտի դեպքում անգամ սկսում են ատամները իրար զարկել, իսկ աղջիկները, ընդհակառակը, հագնում են զուգագուլպաներ, որը իհարկե կարող է վատ անդրադառնալ եւ վնասել իրենց առողջությունը:


7. Օրիգինալ մտածողություն

Տղամարդկանց թեման հիմնականում կատակներն են: Աղջիկների արարքների անտրամաբանությունը եւ ոչ ադեկվատությունը բխում է ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ ուրիշ տիպի մտածողությունից: Աղջիկների մտքերը հիմանականում կախված են նրանց զգացմունքներից եւ էմոցիաներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի շատ է զարգացած ներքին զգացողությունը, իսկ տղաները ավելի ռացիոնալ են եւ կայուն:


8. Բարձրակրունկները

Այն տղաների եւ աղջիկների դասակարգման լավագույն դասական միջոցն է: Շատ տղաների է զարմացնում, թե ինչպե՞ս են կարողանում աղջիկները այն կրել եւ տեղաշարժվել:


9. Ամսվա երեսուներեքերորդ նոր իրը

Թեկուզ այն աղջիկներին չի սազում եւ այն արժե իրենց աշխատավարձի կեսը, եւ քանի որ այն նորաձեւ է, եւ ոչ ոք դրանից չունի, միեւնույն է նրանք դա անպայման կգնեն:

LoveYou.am