ՊՊԾ գնդի գրավման օրերին բավականին հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել քաղաքական դաշտում: Խոսում, վերլուծում, առաջարկում, քննադատում էին բոլորը՝ բացի ՀՀԿ-ականներից: Այնպիսի տպավորություն էր, որ Էրեբունու դեպքերից հետո Հանրապետական կուսակցության պատգամավորները կամ նախարարները անվերադարձ արտագաղթել են կամ քնած են:
Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ գունդը ազատագրվեց և «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ձերբակալվեցին: Մինչ օրս ՀՀԿ-ականները ակտիվ հարցազրույցներ են տալիս, հայտարարություններ և հումորներ անում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ էին «քաջարի Շվեյկները» լռում հուլիսին:
Միգուցե այդ շրջանում բոլորը հոգնե՞լ էին, և հանրությանը հուզող թեմա չկար: Իրականում բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ իշխանության ներկայացուցիչները պարզապես միացրել էին «ջայալի ռեժիմը» և փորձում էին խուսափել բոլորից, քանզի, մեղմ ասած, ասելիք չունեին: Փաստացի՝ օգոստոսին ազատագրվեց ոչ միայն ՊՊԾ-ն, այլ նաև իշխանության ներկայացուցիչների լեզուն: