«Andrenaline». «PanArmenian TV»-ի նոր մեգանախագիծը կբացահայտնի նոր տաղանդների


15:00 , 10 սեպտեմբեր, 2016
Անդրեն փնտրում է երիտասարդ ու տաղանդավոր երգիչ-երգչուհիների, որի համար հասել է օվկիանոսից այն կողմ։ ԱՄՆում գործող «PanArmenian TV»-ի եթերում շուտով կմեկնարկի «Andrenaline» երաժշտական մեգանախագիծը։ Նախագծի հեղինակները՝ Անդրեն, Արա Կազարյանը և Մհեր Բաղդասարյանընոր ձևաչափ են ստեղծել: BlogNews-ը նոր նախագծի մասին խոսել է հեղինակների հետ։ Շոուն վարելու է Մհերը։
«PanArmenian TV»-ի գլխավոր պրոդյուսեր Արա Կազարյանը հայտնեց, որ նախագծի քասթինգին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնցից նախնական փուլում  ընտրել են 40-ին։ «Առաջին 2 շոուների ընթացքում մենք այդ 40-ից կընտրենք հիմնական կազմին՝ 8 մասնակցի, ովքեր կմրցեն մինչև մրցութային վերջին օրը։ Ամեն համերգային օր ժյուրին գնահատելու է մասնակիցներին։ Այդ գնահատականների հանրագումարով էլ եզրափակչում որոշվելու է հաղթողը»,- ասաց Արան ու հայտնեց, որ ժյուրիի հիմնական կազմում ընդգրկված են ինքը, Անդրեն և Էռնա Յուզբաշյանը։ Ամեն համերգի ժամանակ հիմնական կազմին կմիանա ժյուրիի չորրոդ անդամը։ Նրանց թվում են Հարութ Փամբուկչյանը, Արաքս Վարդերեսյանը, Պապին Պողոսյանը, Արմինկան, Արփինե Գաբրիելյանը, Հակոբ Ռուբինյանը և այլք։
Հաղթող մասնակցի երաժշտական պրոդյուսերը դառնալու է Անդրեն։ Նրան նվիրվելու է հիթային երգ և տեսահոոլովակ, ապահովվելու է տեսահոլովակի ցուցադրումը «Պան Արմենիան մեդիա գրուպի» հարթակներով և PanArmenianTV-ով։
Անդրեն իր հերթին նշեց, որ «Andrenaline» ռեալիթի շոուն ստեղծելու ցանկությունը վաղուց էր հասունացել իր մեջ: «Լինելով տարբեր հեղինակավոր երաժշտական նախագծերի ժյուրիի կազմումՀայ սուպերսթար», «Իմ անունն է», «X Facttor», «Պրեմիերա»…), աշխատելով տարբեր մասնակիցների, երաժշտական շոուների և երգեցողության կատարելագործման վրա՝ հասկացա, որ ժամանակն է՝ ստեղծելու մեր սեփական նախագիծը, որի ընթացքում է՛լ ավելի մասշտաբային կերպով կկարողանանք իրագործել այն ծրագրերը, որոնց մասին վաղուց ենք երազում: Այսպիսով, «PanArmenian TV»-ի գլխավոր պրոդյուսեր Արա Կազարյանի և լրագրող-հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ ստեղծեցինք իմ շոուն, որն արդեն իրականություն է,- ասաց երգիչն ու հավելեց, որ անհամբերությամբ է սպասում շոուի մեկնարկին.- «Ցանկանում եմ վերջապես հայ հեռուստադիտողի դատին հանձնել մեր՝ ամիսների ահռելի աշխատանքի արդյունքը»։
Նախագծի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել ինչպես հայ, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչներ: «Տպավորված եմ հենց այն փաստից, որ այն սկզբից էլ հետաքրքրեց աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներին և ոչ միայն նրանց: Մասնակիցները երիտասարդ են, ավյունով և տաղանդով լեցուն: Ինձ դուր է գալիս այն փաստը, որ յուրաքանչյուրի մեջ կա առաջ գնալու, կատարելագործվելու և հաղթելու ցանկություն: Նրանց այդ ոգևորվածությունն ու լրջությունն արդեն տպավորիչ է»,- ասաց Անդրեն: Արան էլ նշեց, որ ունեցել են ամերիկացի մասնակիցներ, ովքեր երգել են հայերեն, սակայն կատարողական առումով չեն գոհացրել ժյուրիին։ «Ամերիկացի մի տղա կար, Անդրեի երգն էր երգում, շատ լավ արտասանում էր հայերեն, սակայն շատ վատ էր երգում, դրա համար չանցավ հաջորդ փուլ»,- նկատեց պրոդյուսերը։
Անդրեից հետաքրքրվեցինք՝ մասնակիցները հիմնականում իր երկրպագունե՞րն են. «Իհարկե, մասնակիցների մեջ կան այնպիսիք, որոնց գրավել է հենց ինձ հետ աշխատելու փաստը, ինչի համար շատ ուրախ եմ: Հաճելի է իմանալ, որ մարդիկ վստահում են քեզ, գնահատում են քո կենսափորձն ու ձգտում քեզանից սովորել այն, ինչ կուտակել ես տարիների ընթացքում: Ես էլ խոստանում եմ անել ամեն հնարավոր բան նրանց թե՛ տեխնիկապես, թե՛ խորհուրդներով օգնելու համար»:
Ինչ վերաբերում է ֆավորիտներին՝ երգիչը նշեց, որ այս ամիսների ընթացքում իր համար այնքան շատ տաղանդների է բացահայտել, որ դժվարանում է նշել կոնկրետ մասնակիցների: «Առայժմ փորձում եմ բացահայտել նրանցից յուրաքանչյուրի կարողությունները, երաժշտական հմտություններն ու մարդ տեսակըինչն ինձ համար առաջնային է: Ընթացքում հաստատ արդեն կկողմնորոշվեմ՝ որոնք են առավել ընդգծված ֆավորիտներ: Բայց, միանշանակ, կարող եմ ասելոր «Andrenaline» նախագծին հետևող յուրաքանչյուր հեռուստադիտող կգտնի իր ֆավորիտին»,- նշեց երգիչը:
Արա Կազարյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ մրցույթը համեմված է ռեալիթի շոուի տարրերով։ «Հեռուստադիտողները իրապատումների միջոցով հնարավորություն կունենան ճանաչելու մեր մասնակիցներին։ Շատ հետաքրքիր պատմություններ կան, յուրաքանչյուրն ունի իր անձնական պատմությունն ու ճակատագիրը: Ունենք մասնակից, ով անտուն է եղել, հիմա մասնակցում է շոուին; Մեկ ուրիշի մայրն աֆրոամերիկացի է, հայրը՝ հայ, ինքը «մուլատկա» էսակայն փայլուն երգում, խոսում, գրում և կարդում է հայերեն։ Հետաքրքիր դեմքեր ունենք, որոնց բացահայտելը հեռուստադիտողների համար էլ հետաքրքիր կլինի»,- ասաց պրոդյուսերը։
Նախագիծը կհեռարձակվի նաև «Պան Արմենիան մեդիա գրուպի» հայաստանյան ալիքներից մեկով, սակայն դեռ հստակ չէ՝ որ մեկով։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի