Ֆիլիպինների նախագահը հայտարարել է, որ երբեք չի վիրավորել Օբամային


14:34 , 9 սեպտեմբեր, 2016

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պնդում է, որ ոչ մի հայտարարություն չի արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին: The Straits Times-ի հաղորդմամբ՝ այս մասին Դուտերտեն հայտարարել է ուրբաթ Ջակարտայում, ուր ժամանել է առաջին արտասահմանյան այցով:

«Դուք կարող եք ստուգել, ես երբեք ոչ մի հայտարարություն չեմ արել նրա հասցեին»,- ասել է Ֆիլիպինների նախագահը: Այդպիսով նա մեկնաբանել է Դավաո քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ Օբամային «պոռնիկի տղա» էր անվանել և խորհուրդ տվել վեր չբարձրանալ մարդու իրավունքներին առնչվող հորդորներով:

Օբաման, սակայն, հայտարարել է, որ «անձնապես չի ընդունել» վերջին վիրավորանքը: Նրա խոսքով՝ «իրենք, այնուամեայնիվ, հանդիպել են Վիենտյանում և իրար ձեռք սեղմել»: