Արյունահոսություն քթից. ինչպե՞ս օգնել


13:59 , 9 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу кровь из носаՄեզանից յուրաքանչյուրի կյանքում  թեկուզ մի անգամ քթից արյուն է եկել: Հիմնականում արյուն է գալիս քթի խոռոչի առաջնային հատվածներից: Այդ երևույթը հազար ու մի պատճառ ունի, որոնք երբեմն զանազան հիվանդություններ են մատնանշում:

Դրանցից են`

Հիվանդության ծագման հետ կապված` ընտրվում է համապատասխան բուժում: Եթե  արյունահոսությունն արյան բարձր ճնշման հետ է կապված, ապա ճնշումը պետք է կարգավորել: Կոտրվածքների դեպքում նախ պետք է  վնասվածքաբանը հետազոտի, իսկ եթե պատճառը պոլիպն է կամ ուռուցքը, ապա դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն: Իսկ եթե վերջերս եք վերադարձել արտասահմանից և հաճախակի եք արյունահոսություն ունենում, որն ուղեկցվում է դողով ու ջերմությամբ, ապա դա կարող է մալարիայի ազդանշան լինել:

Ի՞նչ կարելի է անել արյունահոսությունը դադարեցնելու համար

Փորձեք խուճապի չմատնվել, որովհետև հուզմունքից սիրտն ավելի հաճախ է բաբախում: Ավելի լավ է նստել ու թեթևակի գլուխն առաջ հակել, սառույց դնել քթի միջնապատին կամ էլ ջեռակ` ոտքերին, այդ  դեպքում արյունը գլխից դեպի ոտքերը կհոսի:

Եթե արյունահոսություն է սկսվել, ոչ մի դեպքում չի կարելի գլուխը հետ գցել, քանի որ այն կարող է շնչուղիների մեջ լցվել: Մի՛ պառկեք,  մանավանդ առանց բարձի, ոտքերը վեր մի՛ բարձրացրեք, քանի որ արյան հոսքը դեպի գլուխ կուժեղանա: Արյունահոսության կանգից հետո մի՛ շտապեք անմիջապես ինչ-որ բան ուտել կամ թեյ ու սուրճ խմել․ դրա հետևանքով կարող է ճնշումը բարձրանալ ու արյունահոսությունը կրկնվել: Ռունգերը սեղմեք ու քթանցքի մեջ ջրածնի գերօքսիդի մեջ թրջած բամբակ դրեք: