11:00 , 9 սեպտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Նորվեգիան սկսել է Ռուսաստանի հետ սահմանին՝ Ստուրսկուգ-Բորիսոգլեբսկի անցակետի շրջանում պարիսպ կառուցել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այն երկիրը պետք է պաշտպանի Ռուսաստանի տարածքից ապօրինի միգրանտների ներթափանցումից: Պարսպի երկարությունը 200 մետր կկազմի, բարձրությունը՝ 3.5 մետր:
Ռուսաստանի հետ սահմանին պարիսպ կառուցելու մասին խնդրել էր Ֆիննմարկ շրջանի ոստիկանության ղեկավար Էլեն Քաթրին Հաետտան: Նա մտավախություն ունի, որ ապօրինի միգրանտների հոսքը Նորվեգիա կարող է դուրս գալ վերահսկողությունից: