«Իրավունք». Ինչո՞ւ է երեխային կորցրած հայրը դանակահարել վարորդին


10:10 , 9 սեպտեմբեր, 2016

«Հրազդանում հուլիսի 4-ին մահացու վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հայրը՝ Գ. Խամփերյանը, ով օրերս դանակահարել էր իր որդու մահվան պատճառ դարձած վարորդին, ըստ Հրազդանի մեր աղբյուրի՝ իրականում չի ցանկացել սպանել կամ վնասել նրան։ «Հրազդանում խոսում են, չգիտենք ինչքանով է ճիշտ, որ ցուցմունք տալուց ասել է, չի ուզել մտադրված սպանել կամ վնասել վարորդին։ Ուղղակի տեսել է բարձր տրամադրությամբ վարորդին, և պահի տակ նյարդերը տեղի են տվել։ Չի կարողացել տեսնել, որ որդուն հողի տակ պառկեցնողը նման բարձր տրամադրություն ունի։ Ու դա արել է պահի ազդեցության տակ»,– պատմեց մեր զրուցակիցը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։