Հայաստանում խորհրդարանում նստելը դառնում է կարգավիճակը հաստատելու միջոց


09:00 , 23 մարտ, 2012

Կոպերատիվ խորհրդարանի լուրջ պահանջարկ կա, քանի որ խորհրդարանում նստելը Հայաստանում դառնում է կարգավիճակը հաստատելու միջոց, ինչպես, օրինակ՝ բարձրագույն կրթությունն է դարձել կամ էլ ակադեմիկոսի տիտղոսը, իսկ տեղերը սահմանափակ են։ Այնպես որ կոպերատիվ ինստիտուտների ու ակադեմիաների կողքին հնարավոր է նաև կոպերատիվ խորհրդարան հայտնվի։ Ասենք՝ «Գլաձոր խորհրդարան» կամ «Հյուսիսային խորհրդարան»։