10:15 , 16 փետրվար, 2013
Էս մեր ԱՄՆ դեսպանի օրն էլ մի օր չի, ռուսները սպանեցին թողեցին խեղճին իրենց հաճախակիացած հարցերով. հենց ինչ-որ ռուսական դելեգացիա ենք հյուրընկալում, ոչ այնքան օրինական պառկովկաներ անելու սիրահար Ջոն Հեֆֆերնը հաջորդ օրն սկսում է կուլիսային հանդիպումներ ունենալ հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ...
Շոյգուի այցից հետո Հեֆֆերնը շատ արագ հանդիպում կազմակերպեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, որի ժամանակ քննարկված հարցերն այդպես էլ գաղտնի մնացին հասարակության համար, հիմա էլ, ասում ա, Հովիկ Աբրահամյանի հետ է հանդիպել Թուֆենկյանում՝ ՌԴ ԳՇ պետի այցից հետո, այն էլ հետաքրքիր մի պահով՝ հանդիպման մասին ոչ մի տեղեկություն, անգամ հենց հանդիպման փաստը չի հրապարակվել դեսպանատան կայքում։
Իհարկե, դժվար է ինչ-որ պնդումներ անել, բայց այնուամենայնիվ ես հակված եմ կապելու ԱՄՆ դեսպանի ակտիվությունը ոչ այնքան ընտրությունների հետ, ինչքան Ռուսաստանի ակտիվացման հետ։
Կից նյութն`այստեղ