Մերիլին Մոնրոն հագել է աշխարհի ամենաթանկարժեք զգեստը


15:18 , 8 սեպտեմբեր, 2016

մերիլինAraratnews.am-ը գրում է.

Աշխարհահռչակ դերասանուհի Մերիլին Մոնրոյի զգեստը, որը նա հագել էր ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան 45-ամյակի օրը, կվաճառվի աճուրդի ժամանակ` այս մասին գրում է Vanity fair լրատվական գործակալությունը:

Jean Louis-ի մարմնագույն զգեստը  աճուրդի կհանվի նոյեմբերի 17-ին  Լոս Անջելեսում: Զգեստի արժեքը կկազմի 2-3 մլն դոլար:

Ինչպես նշում է գործակալությունը, Մոնրոն հենց այդ զգեստով է կատարել Happy Birthday երգը` 1962 թ. մայիսի 19-ին` Մեդիսոն սքվեր գարդենում: