Չինացի կին զինվորը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թիկնապահ


20:00 , 8 սեպտեմբեր, 2016

G20 միջազգային համաժողվի ընթացքում աչքի է ընկել մի չինուհի, ով հետագայում արժանացել է աշխարհի ամենագեղեցիկ թիկնապահ կոչմանը։

Մինչ աշխարհի առաջադեմ երկրների նախագահները հանդիպում էին, չինական մեդիան ավելի շատ կենտորնացել էր այս աղջկա տպավորիչ գեղեցկության վրա։

Աղջկա մասին հաջողվել է պարզել միայն այն, որ նա ծնվել է 90-ական թվականներին և զինվոր է։

Ինչպես հաղորդում են չինական հեռուստաընկերությունները, աղջիկը՝ Շու Քսինը, սիրում է պարել և երգել ազատ ժամանակ և նույնիսկ 2-րդ տեղն է գրավել երգի մրցույթներից մեկի ժամանակ։