Անցած 4 ամիսների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին ունեցել է շուրջ 236000 այցելու


13:50 , 8 սեպտեմբեր, 2016

b822532b0b7d765db42cfce124563e2d16025ee5Երևանի քաղաքապետարանի ծրագրով բարեկարգված ու նոր հարմարություններով ապահովված Երևանի կենդանաբանական այգին հանգստի յուրօրինակ վայր է դարձել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Անցած 4 ամիսների ընթացքում այգին ունեցել է 236000 այցելու, որից 65000-ը Երեխաների  պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, հնարավորություն է ունեցել այցելելու անվճար:

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման և բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը: