Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք որդիները զոհվել են մայիսյան հերոսամարտերում


12:46 , 8 սեպտեմբեր, 2016
Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին ուներ 4 որդի ու 2 դուստր՝ Անահիտը, Արամը, Աշոտն ու Ռուբենը (երկվորյակներ), Կարենը և Մարգարիտը։ Ավագ երեք որդիները կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Կրտսեր որդին՝ Կարենը, շատ փոքր էր այդ ժամանակ։

Արամը զոհվել է Զանգիբասարի կռիվներում, Աշոտը՝ Ղարաքիլիսայի ճակատամարտում, իսկ Ռուբենը սպանվել է գերության մեջ։