Ո՞ւմ տանձին է այս ամբողջ մրգահավաքը...


01:10 , 16 փետրվար, 2013

Թերթերն եմ նայում:

Բոլոր արտասահմանյան պարբերականները դատապարտում են Ադրբեջանի քայլը` Այլիսլիի նկատմամբ բռնություններ կիրառելը:

Բայց հարց էլի:

Ո՞ւմ տանձին ա էդ ամեն ինչը:

Ամեն օր հազար անգամ մեր ենք քրֆում էդ խառնածիններին, բայց մեկ ա նույն կացինն են:

Ալիևի ծնողների ականջները հայերի պատճառով վաղուց խանձվում են:

Բայց ո՞ւմ տանձին ա, որ Ադրբեջանը ոնց «կայֆը» տալիս ա, տենց անում ա:

Ո՞ւմ տանձին են եվրոպական կառույցները, որ խաղաղություն են քարոզում, բայց մի հատ ՀԱՍՏ լծակ չունեն դրանց դեմն առնելու համար:

Ո՞ւմ տանձին ա վերջապես ՄԱԿ-ը, Եվրամիությունը, որ ամեն ինչի համաշխարհային օր հնարել են ու ամենաշատը` բռնության, մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց մի հատ հորթի փորից դուրս եկած պետություն անում ա էնպես, ոնց էդ տանձը ուզում ա:

Ո՞ւմ տանձին ա էս ամբողջ մրգահավաքը: