00:55 , 16 փետրվար, 2013
Մի ամերիկացի բիզնեսմեն, որի անունը անհայտ է մնացել, թողել է աշխարհում գրանցված դեռեւս ամենամեծ թեյավճարը, Մանհեթենի ռեստորաններից մեկում: Այդ հաճախորդի երկու հոգու համար թեթեւ ճաշի հաշիվը կազմել է 1200 դոլար, սակայն նա որոշել է առատորեն վարձատրել մատուցողին՝ թողնելով ռեկորդային թեյավճար: Ռեստորանի տերը հայտնել է, որ այդ առատաձեռն հաճախորդը լոնդոնյան բրոքերային ընկերություններից մեկի փոխնախագահն էր եւ իրենց մշտական հաճախորդը:
Ինքը մատուցողը թեյավճարի կեսը պահել է իրեն, իսկ մյուս կեսը հավասարաչափ բաժանել ռեստորանի աշխատակիցների մեջ: Մատուցողը նշել է, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպել է 1000 կամ 1500 դոլար թեյավճարների, սակայն այսպիսի մեծ գումարի թեյավճար նա առաջին անգամ է տեսնում: Գումարը կազմում էր 16 000 դոլար: