21:56 , 7 սեպտեմբեր, 2016
Ռուսաստանը անընդհատ ցանցահենային հարձակումներ է իրականացնում ԱՄՆ համակարգչային ցանցերի վրա, ինչպես կառավարական, այնպես էլ մասնավոր հատվածին պատկանող: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը, հայտնում է TASS-ը:
«Ռուսաստանը անընդհատ ցանցահենային հարձակումներ է իրականացնում մեր երկրի վրա, ինչպես կառավարական, այնպես էլ կորպորատիվ և անձնական ոլորտներում»,- ասել է նա, ելույթ ունենալով Վաշինգտոնում կոնֆերանսի ժամանակ:
Կլեպերը նաև բարձրացրել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցեր անպատիժ թափանցման հարցը: