00:50 , 8 սեպտեմբեր, 2016
168.am-ը գրում է.
Պարզվում է, որ Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան պարզ էր դարձել Արգենտինայում անցկացված բուժզննումների արդյունքում:
Մեսսին արդեն cյում է և անցել է ամբողջական բուժզննում: Ըստ Marca-ի հավաստի աղբյուրների՝ մեծ է հավանականությունը, որ Մեսսին կվիրահատվի, ինչի արդյունքում ստիպված կլինի բաց թողնել մի քանի ամիս: Վիրահատությունից հետո վերականգնողական կուրսը մեկ ամիս է, սակայն դա բավական չի լինի խաղադաշտ վերադառնալու համար:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ: Այդ խաղում արգենտինացիները հաղթեցին Մեսսիի խփած միակ գոլի շնորհիվ: