16:54 , 7 սեպտեմբեր, 2016
«Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից խլել է սիրիական Մանբիջի շրջանի ճանապարհին գտնվող ևս 6 գյուղ, գրում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը:
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակում «Սիրիական ազատ բանակ» խմբավորումն ԻՊ-ից խլել է ևս 6 գյուղ: Այդ գյուղերն են՝ Վուքուֆ, Սադվի, Էլ Էյուբբիահ, Շանդի, Սինեկլի, Աբուբիյաթ:
Նշենք, որ ավելի վաղ խմբավորման ղեկավարներից գնդապետ Օսմանը
հայտարարել էր, որ իրենք շարժվում են դեպի Մանբիջ, որը գտնվում է քրդական ուժերի ձեռքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ