ՀԱԿ դաշինքը պակասեց ևս մեկով


22:12 , 15 փետրվար, 2013

ՀԱԿ դաշինքը պակասեց ևս մեկով: Այս անգամ ՀԱԿ-ի մատույցները լքեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը: Շուտով այդ քայլին կդիմեն ՀԺԿ-ն, ՍԴՀԿ-ն և մյուս կուսակցությունները: Եվ դա բնական ու կանխատեսելի է, դրանում ոչ մի արտառոց բան չկա: Քանի որ այն թատերական ներկայացումը, որ ցուցադրվում էր շուրջ տարի, այսօր լիովին ցույց է տալիս իր դեմքը: ՀԱԿ-ի ներսի խմորումների շատ ու շատ պատճառներ կապվում են առաջնորդի հետ: ՀԱԿ-ի՝ «պայքար, պայքար…»-ը, համաժողովրդական շարժումը, հուժկու ու համապետական ներկայացվածությունը, հասարակական ու քաղաքական կյանքում այլևս ոչինչ է, քանի ՀԱԿ-ավերանորոգման, ՀԱԿ-աձևափոխման գործընթացներ են տեղի ունենում: